News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը դիմել է Շվեդիայի արդարադատության կանցլերին Շվեդիայի Ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական հայց հարուցելու համար: Այսօր՝ մարտի 23-ին, փաստաբանը նշեց, որ քրեական գործի նախաքննությունից սպասելիքներ չունի եւ հենց այդ պատճառով էլ դիմել է արդարադատության կանցլերին՝ իմանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչպես է հայ տուրիստը ոստիկանության բաժանմունքում մահացել:

«Քանի որ մենք շատ մեծ սպասելիքներ չունենք քրեական գործի հետ կապված, որոշեցինք քաղաքացիական գործի շրջանակում  փորձել պարզաբանել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:  Որովհետեւ դա միակ ճանապարհն է այս գործից ինֆորմացիա ստանալու:Քաղաքացիական հայց ենք ներկայացրել Շվեդիայի արդարադատության կանցլերին, եթե բավարարի մեր հայցը, կիմանանք մեր բոլոր հարցերի պատասխանը եւ նույնիսկ քրեական գործը կարող ենք ինքներս տանել առաջ, մենք ոստիկանությունից սպասելիքներ չունենք»,-ասաց նա:

Մարկ Սաֆարյանը նշեց, որ, եթե Շվեդիայի արդարադատության կանցլերն իր ներկայացրած հայցը չբավարարի՝ կդիմի այլ ատյաններ:

«Եթե չբավարարեց մեր հայցը՝ գնալու ենք հաջորդ ատյան, որը լինելու է դատարանը, որից հետո էլ ՄԻԵԴ: Մենք հավատում ենք , որ արդարադատության կանցլերը այս գործում շարժ կմտցնի:  Այժմ այստեղ աղմուկ է բարձրացել, որ պետության կողմից տուժած մարդը իր ուժերով պետության դեմ է դուրս եկել, Շվեդիայի պատմության մեջ նորություն է եւ այստեղ աղմուկ է բարձրացել, թե ինչպես ենք ռիսկ արել, որ նման քայլի ենք գնացել»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Շվեդիայի արդարադատության կանցլերն արդեն Շվեդիայի ոստիկանությանը  հարցում է ուղարկել քրեական գործին վերաբերող ամբողջ ինֆորմացիան ստանալու համար:

Շվեդիայի դատախազությունը հրաժարվել էր Մարկ Սաֆարյանին տրամադրել քրեական գործին վերաբերող տեսագրությունները:

Մարկ Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դժգոհ է քրեական գործի նախաքննությունից:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ