News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է մինչեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի վերաբերյալ որոշում կայացնելը, բժիշկների խումբ ձեւավորել, որն էլ  կորոշի՝ արդյոք նա այդ հիվանդությունների առկայության դեպքում կարող է մնալ կալանավայրում, թե անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը մինչեւ այժմ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը:

«Այժմ Հովհաննեսին քաղաքացիական հիվանդանոց հետազոտության են տեղափոխել ոչ թե նրա համար, որ ՄԻԵԴ-ն է պահանջել, այլ նրա համար, որ արտասահմանից ժամանած բժիշկները նրա մոտ ոսկրի վարակ են կասկածել»,-ասաց նա:

Հայարփի Սարսգյանի խոսքով, ինքն է արատասհամնից բժիշկներ հրավիրել՝ իր պաշտպանյալին հետազոտելու համար. ԱՄՆ-ից եկած բժշկին թույլ չեն տվել մտնել Հովհաննեսի մոտ, բայց  Նիդերլանդներից եկածին՝ թույլ են տվել:

«Հովհաննես Հարությունյանն այս պահին գտնվում է  այստեղ ոչ թե նրա համար, որ ՄԻԵԴ-ն է նման որոշում կայացրել, այլ նրա համար, որ ոսկրային ինֆեկցիան պետք է ստուգվի, այսինքն, ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է ստեղծել համապատասխան բժշկական խումբ, որն էլ կորոշեր, թե որ հիվանդանոց կտեղափոխեն Հովհաննեսին, բայց կարող  ենք արձանագրել, որ կառավաոթյունը ՄԻԵԴ-ի պահանջը չի կատարել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն, նրա մոտ կասկածվում է ոսկրի վարակ:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ոտքը մեկ անգամ վիրահատել են:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ