News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 23-ին, Սեւանում ընտրողների հետ հանդիպմանը խոստովանել է, որ նախօրեին Եղեգնաձորում իրեն դիմած տարեց կնոջն օգնել է, բայց ոչ թե տեղում ու անձամբ, այլ ժամեր անց «ընկերների միջոցով»:

Գագիկ Ծառուկյանը բեմահարթակից հայտարարել է, որ իրեն դիմել է 85-ամյա մի տատիկ եւ ասել, որ ոտքը կոտրված է, գումար չունի, սակայն հիվանդանոցում հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել:

«Տատիկ ա մոտեցել ինձ, ամուսինը մահացել ա, ընտանիքը դուրսն ա, ոտքը կոտրված հիվանդանոց ա գնացել, գումար չի ունեցել, հետ են դարձրել: Ո՞նց կարելի ա 84 տարեկան տատիկին չօգնել: Իհարկե, պարոն Ծառուկյանին ասել են, որ եթե ինչ-որ մեկին օգնեմ, դատի կտան, պարոն Մուկուչյանն ա ասել: Ես ասում եմ՝ բարեգործ մարդ եմ, չեմ ասում, որ օգնեմ ձեզ, ինձ ընտրեք: Քունս չի տարել, համարը վերցրել եմ, հանձնարարել եմ իմ ընկերներին, զանգել են, գնացել են, գումարը տվել են, մի բան էլ ավել են տվել, տեղում չեմ արել, ինձ ճիշտ հասկացեք, որ չանեի, քունս չէր տանի, 85 տարեկան տատիկ էր, ո՞նց կարաս ուշադրություն չդարձնես, ում էլ դիմեր, կօգներ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ: Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ բեմահարթակից խոստւմներ է տվել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ նման խոստումներ տալը օրենսդրության խախտում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ