Մոլդովայի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական ասամբելայի նիստին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի օրենսդիր մարմնի խոսնակ Անդրիան Կանդուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ուղղված նոտան, հաշվի առնելով պարոն Կարասինի հետ քննարկման թեմաները (ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասին)՝ պետք է նշել, որ դրանք դրական էին՝ նկատի ունենալով ռուսական կողմի՝ նոտայի վերլուծությունները։ Չնայած դրան՝ մենք Ռուսաատանի իշխանություններից պաշտոնական պատասխան չունենք։ Այդ պատճառով էլ մշտական բյուրոյի նիստի ժամանակ հարցը լրջորեն քննարկվել է»,- ասել է Կանդուն։
Նա ընդգծել է, որ «բյուրոյի խորհրդակցություններից հետո որոշում է ընդունվել, որ Մոլդովայի խորհրդարանի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ չի մեկնի»։