News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Անի Պլազա» հյուրանոցում փետրվարի 11-ին մահացած հայտնաբերված Զուրաբ Նեմսաձեին դին դեպքից մեկ ամիս անց տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի ներկայացուցիչ, «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանը:

Նեմսաձեին արդեն հուղարկավորել են Ռուսաստանում:

«Զուրաբ Նեմսաձեի հարազատներին գտնելու ուղղությամբ Հայաստանի իրավապահները ոչինչ չէին անում, սակայն մենք կարողացել ենք գտնել նրանց: Հարազատները ծանր հոգեբանական վիճակում են գտնվում եւ դեռեւս չեն կարողանում մտնել գործի մեջ, դրա համար այս պահին տուժողի իրավահաջորդ ոչ ոք չի ճանաչվել»,- ասաց իրավաբանը:

Հասմիկ Պետրոսյանի խոսքով, փորձաքննությունների եզրակացություններն այս պահին չեն ստացվել:

Նշենք, որ ավելի վաղ «Փինկ Արմենիա» ՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Զուրաբն իրենց պատմել է, որ փետրվարի սկզբին Հայաստան է եկել իր զուգընկերոջ խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից:

 «Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:

Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել»,- ասվում է ՀԿ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ. փետրվարի 11-ին «Անի Պլազա» հյուրանոցի համարներից մեկում այլ երկրի քաղաքացու դիակ է հայտնաբերվել: Ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկատվության` 23-ամյա երիտասարդի դաստակները վնասված են եղել, եւ երբ նրան հայտնաբերել են, նա եղել է բերանքսիվայր վիճակում ընկած: Մահացած երիտասարդի դեմ դեպքից օրեր առաջ բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու եւ դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Նշենք, որ այդ երիտասարդը նույնպես ինքնասպանության փորձ էր կատարել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ