News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է բանակցություններ վարել բրիտանացի հայտնի ռեժիսոր Դեւիդ Մակքենզիի հետ, որը ցանկանում է Հայաստանում կինոյի եւ հեռուստատեսության դպրոց բացել: Մարտի 23-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս դպրոցը պետք է դառնա Լոս Անջելեսի Կինեմատոգրաֆի դպրոցի գործընկերը եւ պատրաստվում է 3 տարում անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել՝ ներդնելով մինչեւ 5 մլն դոլար: Սրա հետ կապված վարչապետը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հանձնարարեց ուսումնասիրել արտասահմանյան ռեժիսորի առաջարկը եւ նրան բանակցությունների հրավիրել:

Նշենք, որ Դեւիդ Մակքենզիի վերջին ֆիլմերից մեկը՝ Hell or High Water, Ոսկե գլոբուսի եւ Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում է նշվել: 2007 թվականին նրա Hallam Foe ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում «Լավագույն երաժշտություն» անվանակարգում Արծաթե արջ է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ