News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:

ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տարածաշրջանում տնտեսության զարգամցանն ու  զբոսաշրջության ակտիվացմանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով, ՀՀ կառավարությունը ձեռնարկել էր մի շարք քայլեր, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղեւորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից Աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերեւութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար:

Հավելենք նաեւ, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ