News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինվոր Ջերեմի Մորլոքը խոստովանել է, որ պատկանում էր «մարդասպանների թիմին», որոնք զուտ հետաքրքրությունից դրդված գնդակահարել են Աֆղանստանի խաղաղ բնակիչներին, հայտնում է The Guardian–ը։

«Մեր ծրագիրն էր սպանել մարդկանց, սըր», - ասել է Մորլոքը՝ պատասխանելով ռազմական տրիբունալի դատավորի հարցին։

Ամբաստանյալը բացատրել է, որ հանցագործություններն իրականացվել են անցած տարվա հունվարից մայիս ժամանակահատվածում ու ծրագրված ու կազմակերպված են եղել նրա համանատարի՝ ավագ սերժանտ Քելվին Գիբբսի կողմից։ Նա տարբեր բարդ սցենարներ էր առաջարկում՝ որպես թիրախ ընտրվում էին քաղաքացիական օբյեկտները, որտեղ խաղաղ բնակիչներն էին։ Սպանությունից հետո պետք էր հանցագործությունը ներկայացնել որպես ահաբեկիչների ոչնչացում։

Մորլոքը խոստովանել է երեք մարդու սպանություն, նրան սպառնում է 24 տարվա ազատազրկում՝ յոթ տարի հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքով, քանի որ նա քննության հետ գործարք էր կնքել։

Ընդամենը այս գործով չորս մարդ է ձերբակալված։ Որոշ զինվորներ, ըստ երեւույթին, որպես հուշանվեր իրենց հետ վերցնում էին իրենց զոհերի մարմիններից կտրած որոշ մասեր, նաեւ լուսանկարվում սպանվածների ֆոնին։ Լուսանկարները հրապարակվել են արեւմտյան տարբեր լրատվամիջոցներում։ Այդ դեպքերի հետ կապված հայտարարությամբ ԱՄՆ բանակը ներողություն է խնդրել սպանվածների ընտանիքներից։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ