Պետությունը խոշոր գործատուներին տոկոսները կֆինանսավորի վարկերով։ Այս մասին մարտի 23-ին, Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանին։
Լոռու մարզ վարչապետի այցի ժամանակ բանակցություններ են տեղի ունեցել մի քանի հնարավոր ներդրողների հետ։ «Մեր դիրքորոշումը պետք է լինի հետեւյալը՝ եթե նրանք առաջարկում են ստեղծել 1,2,3 հազար աշխատատեղ, մենք նրանց տոկոսները պետք է ֆինանսավորենք վարկերով։ Նրանք ասում են, որ 7 տոկոսով միջոցներ կարող են ներգրավել։ Այդ դեպքում մենք կարող ենք սուբսիդավորել դրանցից, օրինակ առաջին տարում՝ 2 տոկոսը, քանի դեռ ձեռնարկությունը ոտքի չի կանգնել», - նշել է վարչապետը։



























