News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տղամարդը, որը նախօրեին հարձակում էր իրականացրել Լոնդոնի կենտրոնում, Մեծ Բրիտանիայում է ծնվել ու հայտնի էր բրիտանական հատուկ ծառայություններին, հայտնել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է BBC-ն։

Նրա խոսքով մի քանի տարի առաջ տղամարդը ծայրահեղականության մասին գործով կասկածյալ էր, սակայն նա հետաքննության կենտրոնական կերպարը չի եղել։ Հարձակվողի անունը Մեյը չի նշել։

Նախօրեին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենան վարել է հետիոտնի վրա, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա։ Հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։

Վերջին տեղեկություններով, զոհվել է չորս մարդ, այդ թվում հարձակվողը։ Զոհվածներից մեկը ոստիկան Քիթ Փալմերն է։

Այս պահի դրությամբ յոթ մարդ հիվանդանոցում է շատ ծանր վիճակում։ Ընդամենը բուժօգնության է դիմել 29 մարդ, այդ թվում Ֆրանսիայի, Ռումինիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ