News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Եվրոպային կոչ է արել առավել անկախ դառնալ ԱՄՆ-ից։ «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունները հյուսիսատլանտյան հանրության հիմնքն են։ Սակայն Եվրոպական միությունը պետք է ի վիճակի լինել ինքուրույն լուծել իր սահմանների մոտ ծագած ճգնաժամերն ու հակամարտությունները»,-գրել է նա՝ Rheinische Post պարբերական իր հոդվածում։  

Եվրոպական տնտեսական միության 60 ամյակին նվիրված հոդվածում Գաբրիելն ընդգծել է, որ Եվրամիությանը «ուժեղ արտաքին սահմաններ են պետք»։ Նա ընդգծել է, որ դա կարեւոր է «մեր սահմանների մոտ ճգնաժամի ու միգրացիոն հոսքերի պայմաններում»։ Նա կարծում է, որ ԵՄ-ն ավելի լավը պետք է դառնա ներքին անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ