News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանն ու կանադահայա կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը մարտի վերջին արդեն կլինեն Հայաստանում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որն արդեն Հայաստանում է:

«Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բացի Թանկյանից, Նազարյանից, Եգոյանից եւ ինձնից՝ շատ մարդիկ են մեզ արձագանքել եւ ապրիլի 2-ին լինելու են Հայաստանում»,- ասել է նա:

Եթե ապրիլի 2-ին մեծ թվով խախտումներ արձանագրվեն եւ ժողովուրդը որոշի փողոց դուրս գալ պայքարի համար, Արսինե Խանջյանը չբացառեց, որ իրենք նույնպես կմիանան նրանց: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ այս դիտորդական խմբի իրական նպատակն է աջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, Արսինե Խանջյանը զարմացավ՝ ինչպես են նման լուրեր տարածում. «Իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները, մենք անկախ մարմին ենք Հայաստանում, ինքներս ենք հոգում մեր ծախսերն ամբողջ, մենք կանգնած ենք հասարակության կողքին, ոչ մի կուսակցության կամ ուժի չենք աջակցում»:

Նշենք, որ մի խումբ հայտնի սփյուռքահայ մտավորականներ 2016թ. սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ