News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունը Հրազդանի բժշկական կենտրոնում ուսումնասիրություններ է կատարել 11-ամյա աղջկա մահվանից հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց մարզպետարանի առողջապահության վարչության պետ Վահագն Ոսկանյանը:

«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, որեւէ լուրջ խնդիր չենք հայտնաբերել: Երեխան Հրազդանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել 5 օր, սիստեմաներ են միացրել, հակաբիոտիկներ է ստացել: Հինգերորդ օրը նեղ մասնագետի կարիք է եղել, տեղափոխել են Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել է»,- ասաց նա:

Վահագն Ոսկանյանի խոսքով, իրենք չեն պատրաստվում ժամանակավորապես դադարեցնել մանկաբույժ Մարինե Հակոբյանի գործունեությունը: Նշենք, որ բժշկուհին արդեն իսկ առաջին ատյանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման 40 օրական երեխայի մահվան համար, սակայն նրա դատավճիռն օրինական ուժի մեջ դեռեւս չի մտել, քանի որ պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: 11-ամյա աղջկա մահվան մեջ հարազատները հենց Մարինե Հակոբյանին են մեղադրում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ