News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանողը հիվանդանոցում վիրահատության ժամանակ մահացել է: Այս մասին հայտնում է ուկրաինական «Վեստի»-ն՝ վկայակոչելով  հիվանդանոցում գտնվող իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը «Ուկրաինական պրավդա»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է:

Դենիս Վորոնենկովը գնդակահարվել է մարտի 23-ին՝ Կիեւի կենտրոնում, երբ ուղեւորվում էր մեկ այլ նախկին պատգամավորի՝ Իլյա Պոնոմարյովի հետ հանդիպման: Վորոնենկովի թիկնապահը պատասխան կրակ է արձակել: Մարդասպանը հրազենային 2 վիրավորում է ստացել, այդ թվում՝ թափանցող վիրավորում գլխին:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը եւ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին մեղադրել են Վորոնենկովի սպանությանը մասնակցելու մեջ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախկին պատգամավորի մահվան պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ