News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում բացվեց ռուսական ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Տեպլոտեխնիկա» մասնագիտացված խանութը, որի տեսականին կգոհացնի ցանկացած սպառողի ոչ միայն ներկայացված գերժամնակակից սարքավորումներով, այլեւ ապառիկ վաճառքի հնարավորությամբ։

«Մեր նպատակն է բավարարել հաճախորդի պահանջները, թե ներկայացված տեսականիով, թե գնային քաղաքականությամբ։ Ստեղծել ենք պայմաններ, որ ցանկացած գնողունակության տեր հաճախորդ կարողանա կատարել ընրություն»,– ասաց «Տեպլոտեխնիկա» խանութի հիմնադիր–տնօրեն Սերգեյ Մելիքովը։

Նրա խոսքով՝  ներկայացված տեսականում առկա են նաեւ փայտի վառարանները, որոնց պահանջարկը մեծապես զգացվում է Հայաստանի հեռավոր համայնքներում։ «Կարծում եմ մեծ պահանջարկ կվայելի նաեւ արեւային էներգիայով աշխատող ջերմատեխնիկան, քանի որ բնակլիմայական պայմաններն ապահովում են դրանց աշխատանքը գրեթե ողջ տարի։ Բացի այդ, տրվելու մեկից–երկու տարվա երաշխիք, ինչպես նաեւ գնված սարքավորումները ոչ միայն կառաքվեն երկրի ցանկացած բնակավայր, այլեւ մասնագետները անվճար կտեղադրեն դրանք»։

Բացման հանդիսավոր արարողության ներկա ՌԴ–ի Հարավում Bosch ընկերության վաճառքի գծով տնօրեն Դենիս Չեպիկովը տեղեկացրեց, որ  «Տեպլոտեխնիկա» ընկերությունը ՌԴ–ի Հարավում Bosch –ի  դիլերն է, որի հետ համագործակցում են ավելին քան հինգ տարի։

«Դա իրենց որոշումն էր վաճառել նաեւ մեր ջերմատեխնիկայի տեսականին Հայաստանում։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շինարարական շուկան, այնուամենայնիվ,  ընդլայնվում է, հետեւաբար մեծանում է ջերմատեխնիկայի պահանջարկը։ Հայաստանի շուկայում մեր բրենդն արդեն իսկ ներկայացված է, մենք ունենք այստեղ գործընկեր ընկերություն։ Մենք հաշիվ ենք տալիս մեզ, որ մեր արտադրանքը մատչելի չէ, սակայն տարիների փորձը թույլ է տալիս վստահ ասել, որ մեր տեխնիկան առաջատար է տեխնոլոգիաների առումով։ Հայաստանում մենք ներկայացնում ենք հաջորդ դասի էներգախնայող  ջերմատեխնիկա, որը ինքնին չի կարող լինել էժան»,– նշեց Չեպիկովը ։

ՌԴ Կրասնոդար քաղաքում  «Տեպլոտեխնիկա» ընկերության ղեկավար Դմիտրի Սապունն իր հերթին նշեց, որ սա իրենց առաջին խանութն է Հայաստանում։ «Մենք արդեն ունեցել ենք հաճախորդներ Հայաստանից եւ ՌԴ–ից Հայաստան իրականացրել ենք վաճառք, սակայն բացելով խանութ,  մեկ քայլ առաջ ենք անում դեպի մեր հաճախորդներ։ Հաշվի առնելով շուկայի ծավալը՝ մենք ներկայանում ենք բավականին ջեռուցման համակարգերի նեղ սեգմենտի մեծ տեսականիով։ Բացի այդ, շուկա ենք ներմուծում ջերմատեխնիկայի նորույթներ, որոնք ներկայացված չեն շուկայում»,–ասաց Սապունը։

Նա չբացառեց, որ սպառման ծավալի ավելանալուն զուգահեռ, հնարավոր է Հայաստանում բացվի եւս մեկ մասնագիտացված խանութ. «Ներկայացված տեսականին տարբերվում է շուկայում առկա ջերմատեխնիկայից արեւային ջերմությամբ աշխատող սարքավորումներով, որոնք այդքան էլ շատ չեն Հայաստանի շուկայում։ Վստահեմ, դրանք պահանջված են»։

Նշենք, որ նորաբաց «Տերմոտեխնիկա» խանութում ներկայացված են Ariston, Bosch, Baxi,ZETA, Daewoo, Kiturami, Immergas եւ այլ հայտնի ընկերությունների արեւային ջերմատաքացուցիչներ, փայտե վառարաններ, դիզելային վառարաններ, էներգախնայող եւ գազախնայող քաթսաներ եւ այլ ապրանքատեսակներ, որորնք կապահովեն տան ջեռուցումը՝ խնայելով գնորդների գումարը։

Տպել
Ամենաշատ