News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնում մարտի 22-ին ահաբեկչություն իրականացնելու համար կիրառվել է մի զենք, որը վերջերս հաճախ է գործածվում այդ նպատակով, գրում է The Wall Street Journal–ի լրագրող Ռոբերտ Ուիլլը։ «Խոսքն ավտոմեքենայի մասին է ՝ սովորաբար այն քիչ ուշադրություն է գրավում, բայց կարող է սպանության արդյունավետ գործիք լինել»,- պարզաբանում է հեղինակը։

Եվրոպայում սա արդեն երրորդ նմանատիպ խոշոր ահաբեկչությունն է ընդամենը մեկ տարում։  «ԻՊ խմբավորումը, որը ստանձնել է պատասխանատվություն Եվրոպայում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների համար, կոչ է արել իր հետևորդներին ավտոմեքենան օգտագործել որպես սպանության զենք», ասվում է հոդվածում։

Հեղինակը հիշեցնում է 2016-ին Նիսում ու Բեռլինում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ ԻՊ-ն հասկացել է նման հարձակումների մահացու ներուժը ու ավելի ակտիվ է սկսել դրդել նման գործողությունների, վստահեցնում է Ռիտա Կացը, ջիհադականների գործունեությանը հետեւող SITE Intel Group կազմակերպության գործադիր տնօրենը

ԻՊ-ն նույնիսկ ուղեցույց է հրապարակել, թե ինչպես կարելի է մեքենաների օգնությամբ ահաբեկչություն իրականացնել։

Մեքենաները նախընտրելի զենք են դարձել, քանի որ մարդիկ հակված են կրկնել նախկինում հաջողված փորձերը, նկատել է փորձագետ Ռաֆաելո Պանտուչին։

Նման հարձակումներ Եվրոպայի սահմաններից դուրս էլ են իրականացվել՝ 2014-ին կանադական Քվեբեկում, 2016-ին ԱՄՆ Օհայո համալսարանում

«Մեքենաների կիրառումով ահաբեկչությունները հաճախ են իրականացվում նաեւ Իսրայելում»,- հավելում է Ուոլլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ