News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պետությունը չի կարողանա վերականգնել «Նաիրիտ» գործարանը, բայց խելամիտ ներդրողին կաջակցի հնարավորությունների չափով։ Այս մասին Երեւանի Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դժբախտաբար, վերջին ներդրողներն այնպիսի տպավորություն չեն թողել, որոնց հետ կարելի է մի քանի տարի հետոյի հաշվարկներով պայմանավորվել, հավելել է վարչապետը։

«Հնարավոր ներդրումներից ոչ մեկը նույնիսկ էներգակիրների գների 50-10 տարի անց կանխատեսման հարցում չի արել։ Իսկ նման ձեռնարկությունում եւ շահույթը, եւ ներդրումները վերադարձնելը կախված են դրանից։ Ուրեմն ինչպե՞ս են նրանք պատրաստվում մտնել այնտեղ՝ այդ ամենը չիմանալով: Որ գլուխդ կոխում ես դրա տակ, չե՞ս հասկանում, որ դրա տակից դուրս չես գալու», - նշել է Կարապետյանը։

Այլ հարց է, որ լուրջ աշխատանքին պատրաստ գործընկերներին պետությունը պատրաստ է օգնել՝ լինեն դրանք հարկային արտոնություններ կամ մեկ այլ բան, նշել է նա։

Հիշեցնենք, որ 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պետությունը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ Այդ ժամանակից ի վեր ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ։ 2006 թվականին ԱՊՀ պետական միջազգային բանկը Rhinoville–ին 70 մլն դոլարի վարկ տրամադրեց, որն ընկերությունը չի փակել։ 2014–ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարեց պարտքի դիմաց բաժնետոմսերի 90 տոկոսը բռնագանձելու բանկի հայցը։ Բաժնետոմսերի 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն էր պատկանում։ Բանկի հետ բանակցությունների արդյունքում 2015–ի դեկտեմբերին կառավարությունը մնացած 90 տոկոսն էլ ստացավ։ Համաշխարհային պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը չի գործում 2010–ի ապրիլից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ