News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցյալ տարիների ընթացքում ՀՅԴ-ն՝ մե ջանքեր գործադրելով ընտրական օրենսգրքի ու սահմանադրության փոփոխության համար, ժողովդին ընտրելու հնարավորություն տվեց, որը շատ կարեւոր է հաջորդ տասնամյակնեի համար։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ձեզ գանձ վերադարձրեցինք՝ ազատ ընտրության իրավունքը», - ընդգծել է Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն խորհրդարանում ներկայացված լինելով ընդամենը հինգ պատգամավորով, այնքան փոփոխություններ է կարողացել իրականացնել, որքան կարող էր իրականացնել իշխող կուսկացությունը։ Ձեր քվեարկության արդյունքները կհիշեն ձեր սերունդները, քանի որ ապրիլի երկուսը ժողովրդի պատմության մեջ շրջադարձային պահ է, հայտարարել է Ռուստամյանը։

«Այդ փոփոխությունները պետության հպարտությունը վերադարձնելու հնարավորություն են։ Մենք լավատեսությամբ ենք մասնակցում ընտրություններին, քանի որ մեր նպատակն է արդեն ստեղծված նախադրյալներն օգտագործել երկրի հետագա զարգացման համար», - հայտարարել է Արմեն Ռուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ