News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը խոստացել է բժշկին օգնել աշխատանքի տեղավորվել։

Բժիշկ Սերգեյ Կիրակոսյանը մանկական նեֆրոլոգ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ օրդինատուրան եւ ասպիրանտուրան Մոսկվայում է ավարտել։ Հայաստան վերադառնալով՝ նա այստեղի հիվանդանոցներից մեկում մանկական նեֆրոլոգիայի բաժանմունք է բացել, հետո կրկին Մոսկվա է մեկնել, պաշտպանել դոկտորական ատենախոսությունը։ 1993-ին նա Հայաստան է վերադարձել՝ այստեղ աշխատելու համար։

2008-ին Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը բժիշկ Կիրակոսյանին թոշակի է ուղարկել։ Այժմ նա աշխատում է Արմավիր քաղաքում, որտեղ ստիպված է ամեն օր գնալ Երեւանից։ Նրա խոսքով՝ ինքը շատ կցանկանար կրկին աշխատել Երեւանում, ուստի նման խնդրանքով դիմել է Սամվել Ալեքսանյանին։

Սամվել Ալեքսանյանն ու նրան ուղեկցող Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ լսելով բժշկի խնդրանքը, խոստացել են օգնել նրան աշխատանքի տեղավորվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

«Մենք կասենք, Ձեզ այնտեղ կընդունեն։ Բայց դուք պետք է հարցազրույց անցնեք՝ գիտեք, այնտեղ մասնագիտական մոտեցումները ինչ մակարդակի վրա են։ Ասատուր Մարատիչին (Ասատուր Ասատրյան, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն-խմբ) մոտեցեք  իմ անունից», - ասել է Դավիթ Օհանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ