News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջնաժամկետ հեռանկարում Brent տեսակի նավթի գները կիջնեն մինչեւ 40 դոլար բարելի համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Ֆիննախի եկամուտների բաժնի տնօրեն Ելենա Լեբեդինսկայան։ Նրա խոսքով տարեսկզբի առաջին երկու ամիսներին ավելի բարձր գների շնորհիվ բյուջեի եկամուտները 2016-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 20 տոկոսով։

Եթե նավթի գները պահպանվեն ներկա մակարդակի վրա, 2017-ի արդյունքներով պետբյուջեի լրացուցիչ մուտքերը կկազմեն 600 մլրդ ռուբլի։

Հիմա Brent տեսակի նավթն արժե 50 դոլար բարելի համար։ Ընդ որում վերջին երկու շաբաթներին նավթը էժանացել է մոտ 10 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ