News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտագետները հայտնաբերել են ժայռապատկերներ, որոնք արվել են մոտ 6 000 տարի առաջ եգիպտական Կուբբետ էլ Խավա դամբարանադաշտի տարածքում, Ասուանա քաղաքից ոչ հեռու։

Նկարները պատկերում են որսորդության տեսարաններ։ Հավանաբար դրանք կապող օղակ են նեոլիթյան ու հին եգիպտական մշակույթների միջեւ։ Պատկերները հստակ չեն երեւում, բայցեւայնպես հնագետներին հաջողվել է զանազանել երեք կերպար՝ որսորդի, պարող մարդու ու նրանց միջեւ՝ աֆրիկյան ջայլամի։ Աղաղնավորը ըստ երեւույթին փորձում էր ջայլամ որսալ, իսկ երկրորդ պերսոնաժը որսորդական պար էր պարում։ Այս տեսարանը վկայում է այդ տարիների որսորդական ծիսակարգերի մասին։

Բայց դա միակ նման գտածոն չէ։ Մ ի քանի տարի առաջ հնագետները հայտնաբերել էին պարող կանանց պատկերներ Նեղոսի արեւմտյան ափին գտնվող հին եգիպտական քաղաքում։ Այս նոր հայտնագործության համար գիտնականները պարգեւատրվել են հնությունների հարցերով նախարարի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ