News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԸՀ-ն մարտի 23-ի արտահերթ նիստի ժամանակ սահմանել է գալիք խորհրդարանական ընտրությունների ընտրական քվեաթերթիկի նմուշը։

Հայաստանի ԿԸՀ-i քարտուղար Արմեն Սմբատյանը նշել է, որ քվեաթերթիկները նախապես ներկայացվել են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների բոլոր լիազոր ներկայացուցիչներին։

News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ 19։30-ին «Տիգրան Մեծ» հրատարակչատանը սկսվել է ընտրական քվեաթերթիկների տպագրությունը ու ցանկացողները կարող են հետեւել ընթացքին։

Նկատենք, որ ընտրական քվեաթերթիկի առաջին էջին տպագրվելու է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, հերթական համարը, նաեւ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի համապետական մասի առաջին երեք թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ