News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տղամարդը որը հարձակում էր իրականացրել Վեսթմիսթերում, ոմն Հալիդ Մասուդ է։ SkyNews-ի փոխանցմամբ, նա մի քանի անգամ դատված է եղել։

Մինչ այդ վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ տղամարդը, որը նախօրեին հարձակում էր իրականացրել Լոնդոնի կենտրոնում, Մեծ Բրիտանիայում է ծնվել ու հայտնի էր բրիտանական հատուկ ծառայություններին։

Նրա խոսքով մի քանի տարի առաջ տղամարդը ծայրահեղականության մասին գործով կասկածյալ էր, սակայն նա հետաքննության կենտրոնական կերպարը չի եղել։ Հարձակվողի անունը Մեյը չէր նշել։

Նախօրեին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենան վարել է հետիոտնի վրա, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա։ Հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։

Վերջին տեղեկություններով, զոհվել է չորս մարդ, այդ թվում հարձակվողը։ Զոհվածներից մեկը ոստիկան Քիթ Փալմերն է։

Այս պահի դրությամբ յոթ մարդ հիվանդանոցում է շատ ծանր վիճակում։ Ընդամենը բուժօգնության է դիմել 29 մարդ, այդ թվում Ֆրանսիայի, Ռումինիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ