News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տարածքում կասեցված է «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը ծայրահեղական գոծունեություն իրականացնելու կապակցությամբ, հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ Արդարադատության նախարարությունը։

«Եհովայի վկաների կառավարման կենտրոն Ռուսաստանում» կրոնական կազմակերպությունը ՌԴ Արդարադատության նախարարության կարգադրությամբ «հավելվել է այն հասարակական ու կրոնական կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը դադարեցված է նրանց կողմից իրականացվող ծայրահեղական գործունեության կազմակերպությամբ»։

Ավելի վաղ Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել դատարան՝ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը երկրում արգելելու մասին, ինչը պայմանավորված էր հակածայրահեղական օրենսդրության ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներով։

Գերագույն դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կազմակերպությունը ծայրահեղական ճանաչելու, դրա գործունեությունը արգելելու ու այն լիկվիդացնելու մասին նախարարության հայցը դատարանը կքննի ապրիլի 5-ին։

Եհովայի վկաներ կազմակերպությունը պարբերաբար հայտնվում է Ռուսաստանի վերահսկիչ մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ մի շարք ռեգիոններում դրա գործունեությունն արգելված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ