Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը ժամը 17:01-ին մարզային փրկարարկան վաչություն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի կամրջից մի տղամարդ է իրեն Դեբեդ գետը նետել:
Ալավերդու հրշեջ փրկարարներն անմիջապես մեկնել են ահազանգի հետքերով ու մի քանի կիլոմետր հեռավորթւյան վրա հայտնաբերել Ալավերդի քաղաքի բնակիչ, մոտ 50 տարեկան Ռոբերտ Ա.-ի դին: Փրկարարները տղամարդու դին դուրս են բերել գետից ու հանձնել ոստիկաններին:
Կատարվածը, նախնական տեղեկություններով ինքնասպանություն է: Ռ.Ա.-ն, ըստ շրջանառվող լուրերի ունեցել է, հոգեկան խնդիրներ:
(31).jpg)



























