News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սոմալին իր պատմության ողբերգական փուլն է ապրում, բայց այդ երկրի ժողովրդի մոտ նաեւ հույս է առաջացել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Սոմալիի հարցով կազմակերպության հատուկ բանագնաց Մայքլ Քիթինգը:

«Սոմալիի ողբերգության պատճառը նախ եւ առաջ երաշտն է. երկիրը սովի եզրին է: Իհարկե՝ քաղաքական իրավիճակը լավատեսություն է ներշնչում. վերջին ընտրական գործընթացը երկրի բնակիչներին թույլ տվեց ակտիվ մասնակցություն ունենալ Սոմալիի ճակատագրի ընտրության գործում: Լուրջ առաջընթաց քայլ էր նոր կաբինետի ձեւավորումը, որում վեց կին է ներառվել»,- նշել է նա:

2011 թվականին ճգնաժամը Սոմալիում 260 հազար մարդու կյանք խլեց: Այս անգամ մարդասիրական կազմակերպությունն ակտիվորեն փորձում են կանխել ողբերգության կրկնությունը:

Գլխավոր խնդիրն «Աշ-Շաբաաբ» իսլամական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող շրջանների բնակիչներին օգնության հասանելիության բացակայությունն է:

Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ Սոմալիում շարունակում է տարածվել խոլերան: ՄԱԿ-ում զգուշացնում են անձրեւների սեզոնին հիվանդության դեմ պայքարի ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ, Սոմալիում մարդասիրական աշխատանքները ֆինանսավորել են միայն 32%-ով:

Սոմալիում ՄԱԿ-ի առաքելությունը երկարաձգվել է մինչեւ հունիսի 16-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ