News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 23-ին, մերժել է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինել գրավով: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

«Դատարանը հաշվի չառավ այն հանգամանքը, որ Արամ Հակոբյանը լուրջ առողջական խնդիրներ ունի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ մարտի 22-ին նշանակված՝ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննության նիստին Դավիթ Գյուրջյանը ներկայացրել էր Արամ Հակոբյանի բժշկական փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաեւ այն, որ ՔԿՀ-ում Արամ Հակոբյանի նկատմամբ պատշաճ բուժհսկողություն եւ բուժօգնություն չի տրամադրվում: Փաստաբանը միջնորդել էր կալանավորումը փոխարինել գրավով:

Ավելի վաղ Դավիթ Գյուրջյանը հայտարարել էր, որ Արամ Հակոբյանը դեռեւս 2012թ.-ին ենթարկվել է միզապարկի, ապա 2014թ.` ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունների:

«Դեռեւս 2016թ. դեկտեմբերին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ ներկայացրել ենք դիմում Արամ Հակոբյանի առողջական վիճակը պարզելու նպատակով, նրա հետազոտությունն ապահովելու նպատակով, սակայն դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նման անհրաժեշտություն չկա, իսկ Արամ Հակոբյանի առողջական վիճակն, ըստ ՔԿՀ-ի բժիշկների, գնահատվում է բավարար:

Սույն թվականի փետրվարին Արամ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով, այն է՝ աջ վերջույթների անկառավարելիություն եւ խոսակցական ֆունկցիայի խանգարում, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում: Մեկ օր ներերակային ներարկումներ ստանալով՝ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ չի ստացել ոչ մի բուժում, այնուհետեւ, մոտ 6 օր անց՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ վերջինս ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս: Ներարկումների կուրսից հետո վիճակը որոշակիորեն լավացել է, սակայն, ինչպես տեղեկացանք Արամ Հակոբյանի հետ վերջին տեսակցության ժամանակ, ոչ շարժողական, ոչ խոսակցական ֆունկցիաները լիովին այդպես էլ չեն վերականգնվել»,- հայտարարություն էր տարածել փաստաբանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ