News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կլիմայական փոփոխությունները աննախադեպ սպառնալիք են մարդկության համար, ու գիտական փաստերն այդ կապակցությամբ ոչ մի կասկած չեն թողնում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ դիմելով կլիմային նվիրված բարձր մակարդակի նիստի մասնակիցներին, Նյու Յորքում։

Գուտերեշը հիշեցրել է, որ անցած տարին ամենաշոգն է եղել մետեոդիտարկումների պատմության մեջ ու մթնոլորտում ածխաթթու գազի խտությունը կրիտիկական նիշերի է հասել։ Արկտիկան հալչում է աննախադեպ տեմպերով, օվկիանոսի մակարդակը սրընթաց բարձրանում է ու ըստ Գուտերեշի, դա անկասկած մարդու գործունեության հետեւանքն է։

Նրա խոսքով կլիմայական փոփոխությունները սպառնում են ափամերձ պետությունների պարենամթերային կայունությանը , տնտեսական զարգացմանն ո ւ հենց գոյությանը։ Ջրի պակասը կարող է հակամարտությունների պատճառ դառնալ եւ զինվորականները վաղուց են ընդունել , որ կլիմայական փոփոխությունները սպառնալիք են անվտանգության համար։

«Աշխարհը առաջ է շարժվում կանաչ տնտեսության ճանապարհով,- նշել է Անտոնիու Գուտերեշը,- Կառավարություններն ու բիզնես շրջանակները ավելի հստակ են գիտակցում, որ մենք չպետք է ընտրենք առողջ շրջակա միջավայրի ու առողջ տնտեսության միջեւ։ Մենք կարող ենք ապահովել թե մեկը, թե մյուսը»։

ՄԱԿ ղեկավարը շեշտել է, որ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը ոչ թե քաղաքականության, այլ մարդկության գոյատեւման հարցն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ