News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խանութներում անկանխիկ գնումների համար հարկային ծառայությունն ուզում է առաջարկել հատուկ ստիմուլներ։ Այս մասին մարտի 23-ին լրագրողներին հայտնել է Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Հիմա հնարավոր մեխանիզմները քննարկվում են ԿԲ-ի հետ։ «Հնարավոր է, որ գումարի մի մասը մենք հետ կվերադարձնենք նրանց»,- հայտնել է Միրումյանը։

Դա արվելու է անկանխիկ գործարքները որպես առավել թափանցիկ գործարքներ խթանելու համար։ Այսպիսով, հնարավոր կլինի հետեւել ոչ միայն բիզնեսի միջեւ  առեւտրին (որտեղ 300 հազար դրամը գերազանցող գործարքների համար անկանխիկ գործարքները պարտադիր են) , այլեւ մանրածախ ոլորտում, հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ