News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշեւային եւ «Առաջնորդների ակումբ»-ի նախագահ Արտյոմ Ավետիսյանին, ովքեր իրենց գլխավորած պատվիրակությունների հետ Հայաստանում են գտնվում ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին եւ գոհունակությամբ ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերություններն ու փոխգործակցության օրակարգն անընդհատ զարգանում եւ հարստանում են՝ ներառելով նորանոր բնագավառներ. միջպետական, միջխորհրդարանական ձեւաչափերով ակտիվ փոխգործակցության հետ մեկտեղ ընդլայնվում են կապերն ակադեմիական, հասարակական շրջանակների միջեւ:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ներդրումային եւ գործարար միջավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությունների եւ ծրագրերի նախագծման գործընթացում ակտիվորեն ներգրավված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու «Առաջնորդների ակումբ»-ի համագործակցությունը, փորձի փոխանակումը ՀՀ կառավարության նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկուստեք օգտակար եւ արդյունավետ կլինի:

Սվետլանա Չուպշեւան եւ Արտյոմ Ավետիսյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել են իրենց գլխավորած կազմակերպությունների գործունեությունը, վերջին շրջանի հետաքրքիր նախաձեռնությունները եւ պատրաստակամություն հայտնել սերտացնելու կապերը հայաստանյան գործընկերների հետ՝ փոխադարձաբար հյուրընկալելով նրանց Ռուսաստանում:

Հյուրերը Նախագահին նաեւ իրենց տպավորություններն են ներկայացրել Հայաստանում ունեցած հանդիպումների, այցելությունների վերաբերյալ՝ նշելով, որ բավականին տպավորված են «Թումո» կենտրոնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի գործունեությամբ եւ համարում են, որ Հայաստանը եւ Ռուսաստանն իրենց տնտեսությունների զարգացման ռազմավարական վեկտորների ընտրության հարցում որոշակի ընդհանրություններ ունեն՝ կադրերի պատրաստման, երիտասարդության կրթությունը խրախուսելու, զարգացնելու, որպես ապագայի մասնագիտություն՝ գիտատեխնիկական գործունեության մեջ երեխաներին ինչ-որ ձեւերով ներգրավելու հետաքրքիր ծրագրերով եւ այլն: Այս ամենը, նրանց համոզմամբ, Հայաստանի հետ համագործակցությունն ավելի գրավիչ ու հեռանկարային է դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ