News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն այսօր՝ մարտի 23–ին, «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության  համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Սամվել Բաբայանի իրավուքների համար պայքարելու են մինչեւ վերջ։ 

«Արատավոր երեւույթները շարունակական են նաեւ մեր դաշինքի նկատմամբ, տարբեր բռնություններ, ստիպողական գործողություններ, Ջրառատի դեպքերը եւ վերջին արտահայատությունը Սամվել Բաբայանի նկատմամբ էր՝ չհասկանալով, որ նա մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը, եւ Սամվել Բաբայանի գործունեության ժամանակ նա Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ հաղթանակ է ապահովել։ Նա Արցախի հերոս է։ Ես ուզում եմ ասել՝ մենք կանգնելու ենք մինչեւ վերջ  Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության համար եւ չենք թողնելու, որպեսզի այս իշխանությունները շինծու գործունեությամբ հասնեմն իրենց նպատակին»,–հայտարարել է Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ