News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը արմատական ընդդիմադիր է: Այդ մասին այսօր՝ մարտի 23-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հարցին:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե 15 պահանջները կատարեն, համաձայն է կոալիցիա կազմել, Շարմազանովն ասել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որեւէ կուսակցության հետ, բացառությամբ ՀՅԴ-ի, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել»:

Նա միաժամանակ հավելել է. «Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը արմատական ընդդիմադիր են: Մեր քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ միգուցե այդ դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ այդ դաշինքը ընդդիմադիր չեն համարում: Ինչ վերաբերում է ապագայում կկազմե՞նք, թե՞ ոչ, ամեն ինչ ցույց կտան ապրիլի 2-ի արդյունքները»:

Շարմազանովն ասել է, որ դրանից հետո կֆիքսեն.

Ա. Ո՞ր ուժերն են իրավունք ձեռքբերել  խմբակցություն կազմել խորհրդարանում,

Բ. Կա՞ ուժ, որը կարող է մեծամասնություն կազմել խորհրդարանում:

«Կոալիցիան ինքնանատակ չի լինելու: Բոլոր կոալիցիաների, մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգում, հիմքը պետք է լինի ընդհանուր ծրագրային տեսլականը: ՀՀԿ-ն առանց ընդհհանուր տեսլականի չի պատրաստվում որեւէ ուժի հետ կոալիցիա կազմել»,- նշել է ՀՀԿ խոսնակը՝ միաժամանակ նշելով, որ եթե կոալիցիայի պահանջը լինի, քննարկումներ կանեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ