News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպան կարեւորագույն տարածաշրջան է ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության համար։ Այս մասին Զինված ուժերի գործերով Սենատի կոմիտեում լսումների ժամանակ հայտնել է ԱՄՆ ԶՈՒ միավորված հրամանատարության հրամանատար, գեներալ Քերթիս Սկապարոտին, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Նա արձանագրել է, որ այսօր աշխարհում, քաղաքական ու տնտեսական ոլորտներում ձեւավորվել է անկայուն իրավիճակ ։ Այդ անկայունությունը խորանում է նրանով, որ Ռուսաստանը գործընկերոջից վերածվել է հակառակորդի։ «Ռուսաստանի հարեւան երկրները ՝ մանավանդ Ուկրաինան ու Վրաստանը Մոսկվայի կողմից ագրեսիվ գործողությունների սպառնալիքի տակ են, - ասել է գեներալը,- Իսկ հարավ արեւելքում, մեր առանցքային դաշնակիցները, մանավանդ Թուրքիան, ստիպված է միաժամանակ հաղթահարել եւ այն մարտահրավերները , որոնք բխում են Ռուսաստանից, եւ ահաբեկիչներից եւ փախստականների հոսքերից»։

Գեներելը նշել է այն երեք հիմնական խնդիրները, որոնք հրամանատարությունը առավել լուրջ է համարում՝ առաջինը Ռուսաստանը, երկրորդը՝ արմատականներն ու ծայրահեղականները, եւ երրորդը՝ տարածաշրջանային անկայունությունը, որը փախստականների հոսքերի պատճառն է։

Սկապարոտիի կարծիքով Մոսկվան ուզում է վերականգնել համաշխարհային տերության կարգավիճակը, ու համարում է, որ այնպիսի միջազգային նորմեր, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, խանգարում են իր նպատակի իրականացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ