News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանությունը ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով հինգ կնոջ ու երեք տղամարդու է ձերբակալել, հայտնում է BBC-ն։ Նշում են, որ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Լոնդոնում, Քարմարթենշիրում ու Բիրմինհեմում։

Նշենք, որ Վեսմինսթերում տեղի ունեցած հարձակումից հետո Բրիտանիայի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը իրականացնում է հակաահաբեկչական գործողություն։

Նախօրեին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենան վարել է հետիոտնի վրա, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա։ Հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։

Վերջին տեղեկություններով, զոհվել է չորս մարդ, այդ թվում հարձակվողը։ Զոհվածներից մեկը ոստիկան Քիթ Փալմերն է։

Այս պահի դրությամբ յոթ մարդ հիվանդանոցում է շատ ծանր վիճակում։ Ընդամենը բուժօգնության է դիմել 29 մարդ, այդ թվում Ֆրանսիայի, Ռումինիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ