News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետությունը կընդլայնի խթանները օրինապահ բիզնեսի համար։ Այս մասին մարտի 23-ին լրագրողներին ասել է Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Մասնավորապես, արտահանման ժամանակ նրանք ավելի արագ հետ կստանան ԱԱՀ-ի գերավճարները, իսկ պետգնումներին նրանց մասնակցությունն ավելի կհեշտանա։

Օրինապահ ձեռնարկության կարգավիճակ են ստացել արդեն 63 ընկերություններ ( դրանց ցանկը հրապարակված է հարկայինի կայքում) ու եւս 20 դիմում էլ դիտարկվում է։

Նախատեսված է արտոնյալ ռեժիմ նաեւ մաքսային հսկողության համար՝ լիազոր տնտեսական օպերատորի կարգավիճակ։ Ճիշտ է, դեռ մասնավոր սեկտորից այդ կարգավիճակի համար ոչ մի դիմում չի ներկայացվել։

«Մենք մեղմել ենք պահանջները նրանց համար, որպեսզի այդ արտոնություններից գոնե որեւէ մեկը օգտվի։ Հիմա նորից կվերանայենք։ Մասնավորապես այդ կարգավիճակի համար կարող էին դիմել միայն 3 տարվա արտահանման –ներմուծման պատմություն ունեցողները։ Մենք կառաջարկենք կրճատել այդ ժամկետը մինչեւ 1 տարի։ ԵՏՄ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,- հայտնել է Միրումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ