News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Առջեւում է մի աննախադեպ շրջան, եւ կիսատ մնացած հաղթանակները պետք է ի կատար ածվեն այս անգամ։ Այս մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մեր դաշինքը հանձնառու է մինչեւ վերջ պաշտպանել գեներալ Բաբայանի իրավունքները, թեեւ ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, եւ ավելին՝ կիսատ մնացած հաղթանակները պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ։ Մեր առջեւում է աննախադեպ մի շրջան։ Հայաստանը, հայ մարդը իր ամբողջությամբ պետք է ազատագրվի, այս ազատագրման օրը եթե ընտրությամբ է, կլինի ապրիլի 2–ը, եթե ոչ՝ ապրիլի 3–ից սկսած»,–հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա ՝ Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալությունը մատնել է իշխանության վախը։

«Բաբայանը վտանգավոր էր իր անձով, մեր նկատմամբ իր համակրանքով։ Այս քայլը մատնում է կեղծ իշխանությունների վախը, փորձում են վախեցնել դաշինքին, ժողովրդին, բայց չի հաջողվի, իրենք են վախի մեջ։ Այս անգամ ունենք այն հավաքականը, որը գնալու է մինչեւ վերջ։ Պիտի օգտագործենք ընդվզման եւ ինքնապաշտպանության բոլոր եղանակները՝ ապահովելու հայ ժողովրդի քվեն ու հայ ժողովրդի արժանապատվությունը»։

Հարցին՝ ինչու է մամուլում շրջանառվում տեղեկություն, թե ՕՐՕ դաշինքը «Սասնա ծռեր–2» է ծրագրում, արդյոք քննարկել են ընդվզման նման սցենար եւ ինչո՞վ էր պայմանավորված այն, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» Ջրառատի դեպքերից հետո հայտարարեցին, որ սատարում են դաշինքին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման միջոցառում չկար, արյունահեղության, ճնշման բոլոր նախաձեռնությունները պարոն Սարգսյանի եւ իր կուսակցության կողմից են, մեզ մնում էր ինքնապաշտպանվել՝ որպես քաղաքացիներ, բայց այն, որ զորակցություն ենք ստանում մեր դիրքորոշման համար ամենատարբեր անկյուններից, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանից եւ մյուս քաղբանտարկյալներից, ցույց է տալիս, որ այս անգամ հանձնառու ենք փողոցում, ընտրատեղամասում ու բանտում տանել մեր պայքարը, որ ազատվենք այս ռեժիմից»։

Րաֆֆի Հովաննիսյանը կրկին պնդեց, որ 2013-ին մինչեւ վերջ չի գնացել արյունահեղությունից խուսափելու համար: Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ էլ չի լինի արյունահեղության սպառնալիք, նա պատասխանեց. «Այն ժամանակ չկային Օհանյանը եւ Օսկանյանը, իսկ հիմա պատմության անիվն անսպասելի այնպես է բերել, որ հասունացել է։ Երանի դա լիներ 4 տարի առաջ։ Հիմա արդեն կա այդ կրիտիկական զորակցությունը Սփյուռքից, ներսից ու դրսից։ Եթե մի քանի տարի առաջ ձեր ներկայությամբ ես մենակ էի, ապա հիմա արդեն այս մենակության զգացումը չկա, կան Օհանյանը, Օսկանյանը, ազատամարտիկները մտավորականների մի ողջ հասարակություն, որը տեսնում է համապարփակ պինդ հետեւողական միասնություն»,–հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։

Ի դեպ, նա շեշտեց, որ Սամվել Բաբայանի հետ հետընտրական զարգացումները հարցը չեն քննարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ