News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջանորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իշխանությունները եւ համապատասխան ծառայությունները հետապնդում են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ իշխանության թիրախում միայն Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, դաշինքի համակիր Սամվել Բաբայանը չէ, որին երեկ ձերբակալել են։

Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը դժվարացավ կոնկրետ նշել, թե ինչպես է արտահայտվում այդ հետապնդումը:

«Ես վստահ եմ, որ Սեյրան Օհանյանը հիմա փաստացի հետապնդման մեջ է, համապատասխան օրգանների, իշխանությունների կողմից, նաեւ իշխանամերձ, կուսակցապետականամերձ լրատվամիջոցների կողմից, ինչպես Սամվել Բաբայանն էր հետապնդվում։ Ես ու իմ ընտանիքը ունեցել ենք նման փորձառություններ եւ կարելի է սպասել, որ ցանկացած մեկը թիրախում կհայտնվի՝ գյուղացի կլինի, թե ազգային հերոս, սրանց համար ինչ տարբերոթյուն։ Ես պարոն Օհանյանի անունից չեմ խոսում, ես պարզապես որպես քաղաքացի կիսվում եմ ձեզ հետ»,–ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դաշինքը սպառնալիք է իշխանության համար, ինչի դեմ կանխարգելիչ գործողություններ են սկսել ձերբակալություններով։

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի ձերբակալության հավանականությանը, Հովհաննիսյանը զգուշացրեց իշխանությանը. «Թող ռիսկ անեն ձերբակալեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ