News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոմալիի հարավային Բարավա նավահանգստի վրա «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 զինյալ: Մի քանի տուժած կա: Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Զինվորական աղբյուրների փոխանցմամբ՝ զոհերի թվում 3 զինյալ, 4 կառավարական զինծառայող եւ 3 խաղաղ բնակիչ կա: Զինյալները հարձակվել են Բարավայում ռազմաբազայի վրա, սակայն մի քանի ժամ անց ճնշվել են:

«Աշ-Շաբաբ»-ի զինյալներն իրենց հերթին հայտարարել են հաղթանակի մասին՝ հավելելով, որ 15 կառավարական զինծառայողի են չեզոքացրել եւ 3 միավոր բանակային տեխնիկա ոչնչացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ