News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «վճռականորեն դատապարտել» է Հյուսիսային Կորեայի իշխանությունների իրականացրած հերթական հրթիռային փորձարկումները: Այս մասին հաղորդում է DW-ն:

ԱԽ-ի հայտարարության համաձայն՝ հրթիռների արձակումն ու հրթիռային շարժիչի փորձարկումը Հյուսիսային Կորեայի ստանձնած միջազգային պարտավորությունների «լուրջ խախտում» է: Փաստաթղթում նաեւ մտահոգություն կա Փհենյանի՝ «ավելի ու ավելի ապակայունացնող պահվածք առիթով»:

Մարտի 22-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները, Հարավային Կորեայի ՊՆ-ի հաղորդման համաձայն, չպարզված տեսակի հրթիռներ են փորձարկել, որոնք, ըստ ամենայնի, անհաջողությամբ են ավարտվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ