News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում տեղի կունենան կադրային տեղաշարժեր, բայց` ոչ արմատական: Փոփոխությունները հիմնականում կառնչվեն տնտեսական բլոկի նախարարներին:

Այդ թվում եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՞ն՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրից։ «Ոչ-ոչ, Վաչե Գաբրիելյանն ամենա-պլադատվորնի նախարարն է մեր կաբինետում»: Խնդիրը, ըստ ամենայնի, կառնչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս. Կարայանին, ինչպես նաեւ կոալիցիոն քվոտաներով ՀՅԴ-ին տրված պորտֆելներին:

«Ոչ այն մասով, որ կոալիցիա չի լինի ՀՅԴ-ի հետ։ Կլինի, պարզապես հնարավոր է ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարները պառլամենտ մտնեն, եւ ՀՅԴ-ին տրված կրթության եւ գիտության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարների պորտֆելները փոխարինվեն այլ պորտֆելներով»,- ասաց մեր աղբյուրը: Իսկ առողջապահության նախարա՞րը: «Նա, հավանաբար, կմնա»։ Հնարավոր է «վերանայվի» սփյուռքի նախարարի պորտֆելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
Ամենաշատ