News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում մարտի 23-ին տեղի է ունեցել «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը պատրաստվել է «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համատեղ ջանքերով:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռնարկն ընդգրկուն տեղեկատվական նյութ է Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ ձեռնարկը կարող է ծառայել որպես ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք` պոտենցիալ ներդրողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն: Սուրեն Կարայանի խոսքով՝ նման հեղինակավոր ընկերության կողմից պատրաստված ձեռնարկը օտարերկրյա ներդրողների համար վստահելի եւ արժանահավատ անկախ գնահատական է Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ:

Նախարար Սուրեն Կարայանն կարեւորել է «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության հետ ավելի վաղ՝ Կառավարությունում կնքված հուշագիրը, որով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կազմակակերպության հետ կհամագործակցի Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նոր նյութերի մշակման շուրջ։ Այս համագործակցության շրջանականերում նախարարն առաջարկել է ընկերության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջազգային տարբեր ներդրումային համաժողովներին։

«Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը շնորհանդեսից հետո շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին ձեռնարկի պատասրատման աշխատանքներում նախարարության ակտիվ ներգրավվածության եւ արդյունավետ համագործակցության համար։ Վիկտոր Ակուլյանը նշել է․ «Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ձեռնարկի ներկայացումը Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովի ընթացքում մեծ արձագանքներ է ստացել։ Մենք քննարկումներ ենք ունեցել տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, որոնց հետաքրքրել էր ձեռնարկը։ Նշեմ նաեւ, որ մեր կազմակերպության գրասենյակը ԱՄԷ-ում պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ համագործակցել Հայաստան ներդրումներ ներգրավելու աշխատանքներում»։

«Հայաստան. Հիասքանչ երկիր, խելացի հնարավորություններ» ձեռնարկը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի վերաբերյալ, նախանշված գերակա ոլորտների եւ առկա ներդրումային ծրագրերի նկարագրություններով` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները, իրականացվող բարեփոխումները:

Ձեռնարկում զետեղված է նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն տնտեսական ոլորտի իրավական կարգավորումների եւ գործող արտոնությունների տրամադրման համակարգի ատեւտրային արտոնյալ ռեժիմների, մակրոտնտեսական եւ ֆինանսական ցուցանիշների, հարկային եւ մաքսային օրենսդրության, ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ