News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 29,4 տոկոսը: Մարտի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 12-ից 19-ը Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի բոլոր շրջաններում անցկացված նախընտրական սոցիոլոգիական հարցումների տվյալներով քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ցուցանիշները:

Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի օգտին կքվեարկեր 28,2 տոկոսը: «Ելք» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 6,1 տոկոսը, Դաշնակցության օգտին՝ 4,8 տոկոսը: Հաջորդող ցուցանիշներն այսպիսին են՝ «Ազատ դեմոկրատներ»՝ 4,4 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 3,4 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ»՝ 2,9 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»՝ 2,5 տոկոս, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 1,2 տոկոս:

Նա այնուհետեւ հավելեց, որ Հանրապետական կուսակցությունն իր ցուցանիշով մի փոքր է առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից: Արամ Նավասարդյանի կարծիքով՝ այս հարցում ՀՀԿ-ի համար դրական դեր է ունեցել նրա նախընտրական արշավին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ