News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրերս Իջեւան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին ՏՏ ոլորտում հայտնի կրթական նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):   

Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական եւ ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող 26 սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության եւ ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Հատկանշական է, որ լաբորատորիայում առկա եռաչափ տպիչի դետալներից մեկը կոտրվել էր, եւ սաներն ինքնուրույն փորձել են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլեւ տպել վնասված դետալը: 

«Ուզում եմ ծրագրավորող դառնալ, որպեսզի զարգացնեմ  այդ ոլորտը Հայաստանում: Ավելին՝ ցանկանում եմ նաեւ ինժեներ դառնալ ու ինքնուրույն ստեղծել ապագայի սարքերը, որոնցից, օրինակ, կարող է լինել քարածուխ հանող ռոբոտը, որը կհեշտացնի մարդու ծանր ֆիզիկական աշխատանքը», - նշում է Իջեւան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ամիրյան Գարիկը:  

«Սովորում եմ աշխատել «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերով, որպեսզի ապագայում դառնամ ինժեներ կամ ծրագրավորող: Այս գիտելիքի շնորհիվ կկարողանամ ստեղծել «խելացի դուռ», որը հյուրերի ժամանման պահին հաղորդագրություն կուղարկի տան մեծերին, կունենա նրանց տեսախցիկով միանալու եւ խոսելու հնարավորություն: Եթե, օրինակ, երեխան կամ որեւէ ծանոթ մարդ է մոտեցել դռանը, կարելի է հեռավորության վրա այն բացելու հնարավորություն ստեղծել», - երազում է նույն լաբորատորիայի սան Սահակյան Ռուբենը:

 «Մենք կարեւորում ենք մարզերում ապրող երեխաների հետաքրքրվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ: «Արմաթ» լաբորատորիաներում նրանք ձեռք են բերում գործնական հմտություններ ու գիտելիքներ, որոնք վաղը կօգնեն, օրինակ, արհեստական բանականությամբ աշխատող առարկաներ ստեղծել: Այն, ինչ այսօր տեսնում ենք, մեզ գոհացնում է. երեխաների երեւակայությունն անսպառ է եւ ապագան՝ հուսադրող», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Այս խմբակի սաները նաեւ մասնակցել են DigiCode մրցույթին, ներկայացնելով իրենց կողմից ստեղծված «Պյութագորաս» խաղը:

Ի դեպ, Ucom-ի աջակցությամբ բացված այս խմբակ-լաբորատորիաների կարեւորության մասին WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ընթացքում խոսեց նաեւ ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը, նշելով, որ «Արմաթ» լաբորատորիաները Ucom-ի ուշադրության կենտրոնում են վերջին 3-4 տարիների ընթացքում, բացված են շուրջ 200 դպրոցներում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում եւ կոչված են ընկերության ապագա աշխատակիցների դարբնոցը դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ