News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» է կատարել Լոնդոնում ահաբեկչության հետ կապված: Այսպիսով, ընդհանուր առմամբ, հետաքննության շրջանակում ձերբակալվել է 10 մարդ, մեկ կին արդեն գրավի դիմաց ազատ է արձակվել, հաղորդում է BBC-ն:

Ուրբաթ գիշեր ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ներառյալ՝ հարձակվողը: Հաղորդվում է, որ մի քանի տասնյակ մարդ դեռ մնում է հիվանդանոցներում, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենայով վրաերթի էր ենթարկել անցորդներին, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա: Հարձակվողին գնդակահարել են, իսկ վիրավոր ոստիկանն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Բրիտանական ոստիկանությունը հայտնել է ահաբեկչի անունը: Պարզվել է, որ նա Բրիտանիայի քաղաքացի, 52-ամյա Հալիդ Մասուդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ