News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 24-ին, ընդունել է  Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմփուրին եւ նրա հետ քննարկել ԵՏՄ-Իրան համագործակցության հետ կապված հարցեր:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Իբրահիմ Ռահիմփուրին Նոռուզի կապակցությամբ՝ մաղթելով Իրանի ժողովրդին առաջընթաց եւ բարեկեցություն:

Իբրահիմ Ռահիմփուրը Հայաստանի արտաքին գործերի նախարարին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի ողջույնները:

Հանդիպմանն անդրադարձ արվեց անցյալ տարեվերջին Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Իբրահիմ Ռահիմփուրն ընդգծեց, որ 2016թ. Իրանի նախագահի, առաջին փոխնախագահի, մի շարք նախարարների այցերը Հայաստան վկայում են այն կարեւորության մասին, որ Իրանը տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին:

Նախարար Նալբանդյանն ու փոխնախարար Ռահիմփուրը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության առավել սերտացմանն ուղղված շարունակական ջանքերի կարեւորությունը:

Հանդիպման օրակարգում էին ԵՏՄ-Իրան համագործակցության հետ կապված հարցեր:

Զրուցակիցիները գոհունակությամբ արձանագրեցին Նովրուզը տոնելու նպատակով Հայաստանում մեծաթիվ իրանցի զբոսաշրջիկների առկայությունը եւ ընդգծեցին նախորդ տարի երկու պետությունների միջեւ մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ որոշման կարեւորությունը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Իբրահիմ Ռահիմփուրը անդրադարձան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններին:

Մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի, Մերձավոր Արեւելքում իրավիճակի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ