News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարությանը տեղի է ունեցել Պորտուգալիայի հայկական համայնքի հայ եւ պորտուգալացի ներկայացուցիչների հետ տեսաժողով:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերը, ինչպես նաեւ քննարկվել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին Պորտուգալիայի հայկական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասնակցության հարցերը:

Համայնքի ներկայացուցիչներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշել է. «Ուրախ եմ, որ Պորտուգալիայի փոքրաթիվ հայությունը համախմբվեց եւ 2016թ. ստեղծեց Պորտուգալահայկական բարեկամության ընկերակցությունը, որը փորձում է իր շուրջ համախմբել տեղի հայությանը: Լիսաբոնում գործում է նաեւ «Գալուստ Գյուլբենկեան» հիմնարկության հայկական բաժինը: Հայ մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունն արդեն իսկ մեզ ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք ուծացած հայերին իրենց արմատներին վերադարձնելու ուղղությամբ: Դրա առաջին միջոցը հայ մշակույթի տարածումն է եւ հայրենիք այցելությունները»:

ՀՀ սփյուռքի նախարարը Պորտուգալահայկական բարեկամության ընկերակցությանն առաջարկել է հայապահպան համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համագործակցել «Գալուստ Գյուլբենկեան» հիմնարկության, ինչպես նաեւ եվրոպական այլ երկրների հայ համայնքների հետ:

Նախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանում հայ եւ պորտուգալացի գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավոր ուղիների խնդրին:

Երկուստեք կարեւորվել է պորտուգալացի գործարարներին Հայաստանը ճանաչելի դարձնելու հանգամանքը:

«Պորտուգալիա-Հայաստան» ընկերակցության ղեկավար Վահե Մխիթարյանը խոսել է պորտուգալական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասին եւ կարեւորել է Հայաստանում այն ճանաչելի դարձնելու հարցը:

«Մեր ընկերակցության հովանու ներքո գործում է «Կոնսոնանսիա» արհեստավարժ նվագախումբը, որի 12 երաժիշտների մեջ կան թե՛ հայեր եւ թե՛ պորտուգալացիներ: Ուրախ ենք փաստել, որ 2017թ. «Կոնսոնանսիա» նվագախումբը կմասնակցի Սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին», - հավելել է Նարինե Դելլալյանը:

Տպել
Ամենաշատ