News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ-իրանական համագործակցության բոլոր ոլորտներում նկատվում են դրական ազդակներ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Քննարկվել են հայ-իրանական եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում։

Օգտվելով առիթից՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ նշելով, որ այդ առիթով Իրանից ժամանել են բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ տոնական օրերը Հայաստանում անցկացնելու նպատակով։ Իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը մշտապես փորձում է ստեղծել ավելի լավ պայմաններ եւ առաջարկել նոր ծառայություններ։

Առանձնացնելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Էբրահիմ Ռահիմփուրը ընդգծել է, որ Հայաստանն այն միակ երկիրն է, ուր անցած տարի այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրին։ Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ նշվել է, որ վերջին շրջանում նկատվում են դրական ազդակներ փոխգործակցության հնարավոր բոլոր ոլորտներում եւ առաջիկայում պետք է սպասել արդյունքներին։ Ակնկալվում է, որ դրանք կլինեն արդեն այս տարվա ընթացքում։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության  հնարավորություններն ու հեռանկարները։ Անդրադարձ  է կատարվել Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ակտիվորեն իրականացվում են։

Հանդիպումն անցել է ջերմ եւ բարեկամական մթնոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ