News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

4 տարի առաջ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանը, որի հետագա բուժումը կազմակերպվում է Կառավարության տրամադրած 26 մլն դրամով, դեռեւս Հայաստանում է. Գերմանիայում վիրահատությունը նշանակված է կամ ապրիլի 11-ին, կամ 24-ին, սակայն անհրաժեշտ է եւս 8 մլն դրամ:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ այժմ Կառավարությունը քննարկում է զինծառայողի բուժման համար լրացուցիչ գումար տրամադրելու հարցը: Ամենայն հավանականությամբ, Մհերի վիրահատությունը կկատարվի ապրիլի 24-ին:

Հիշեցնենք, որ զինծառայողը վիրավորվել էր 2013թ. հունվարի 14-ին ծառայակցի արձակած կրակոցից: ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկի խոհանոցում շարքային Տիգրան Բալասանյանը Պետրոսյանին դեպքի օրն ասել էր. «Պատկերացրու` դու թուրք լինեիր, ու ես քեզ գերի վերցնեի, հրամանատարության կողմից կխրախուսվեի»: Այնուհետեւ կարծելով, թե ինքնաձիգի փակաղակի ապահովիչը գտնվում է չկրակելու դիրքում, Տիգրանը ցանկացել է կատակել համածառայակից, նույն հենակետի կրտսեր սերժանտ Մ. Պետրոսյանի հետ, իսկ կատակն առավել համոզիչ դարձնելու համար փորձել է կատարել զենքի լիցքավորման իմիտացիա, այն է` փակաղակը փոքր ինչ հետ է քաշել, արդյունքում ինքնաձիգը լիցքավորվել ու ձգանը սեղմելուց հետո կատարվել են երկու կրակոցներ, դրանով Մ. Պետրոսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել գլխի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորում` ուղեկցված աջ կիսագնդի ուղեղանյութի ջնջխում:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Բալասանյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման` պատժի սկիզբը հաշվելով 2013թ. հունվարի 14-ից: Ստացվում է, որ Բալասանյանն արդեն ազատության մեջ է, իսկ Պետրոսյանը արդեն ավելի քան 4 տարի պայքարում է ապրելու համար:

Պետրոսյանները նաեւ քաղաքացիական հայց են ներկայացրել, որն ընթացքի մեջ է: Տիգրան Բալասանյանի ընտանիքն առ այսօր ոչնչով Պետրոսյաններին չի օգնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ