News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հարցվածների 73,7 տոկոսը հանդիպել է կամ տեսել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Մարտի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 12-ից 19-ը Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի բոլոր շրջաններում անցկացված նախընտրական սոցիոլոգիական հարցումների տվյալներով քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ցուցանիշները:

Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցության քարոզարշավին հանդիպել է հարցվածների 65,7 տոկոսը, «Ելք» դաշինքի՝ 25 տոկոսը, «ՕՐՕ» դաշինքի՝ 19,1 տոկոսը, «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 12,4 տոկոսը, Դաշնակցություն կուսակցության՝ 12,4 տոկոսը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության՝ 9,4 տոկոսը, «Ազատ դեմորկրատներ» կուսակցության՝  7,7 տոկոսը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝  7,5 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 5,3 տոկոսը:

«Հարցին՝ որ կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ծրագրին են ծանոթ, հարցվածների  76,4 տոկոսը նշել է «Ծառուկյան» դաշինքին, 65,1 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, 23,1 տոկոսը՝ «Ելք» դաշինքին, 16,6 տոկոսը՝ «ՕՐՕ» դաշինքին, 16,1 տոկոսը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 13,5 տոկոսը՝ Դաշնակցությանը, 10,8 տոկոսը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, 8,7 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 8,2 տոկոսը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին: 1,4 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- նշեց Նավասարդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ