Երեւանի Սիլիկյան թաղամասի հյուրանոցներից մեկից մարտի 7-ին ոստիկանություն բերման են ենթարկվել Արշակունյանց փողոցի բնակիչ Վանիկ Մ-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացու ծանրոցում հայտնաբերվել է «մեթանֆետամին», մարիխուանա, «ալպրազոլամ» հոգեմետ դեղահաբեր, ՄԴԱ եւ ՄԴՄԱ տեսակի հաբեր:
Հայտանաբերվածն առգրավվել է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քնությունը շարունակվում է: